Ախալցխայում պատվաստվելուց հետո երիտասարդ բուժքույրը մահացել է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ախալցխայում պատվաստվելուց հետո երիտասարդ բուժքույրը մահացել է. armeniasputnik.am

Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցում ախալցխացի բուժքույր է մահացել «AstraZeneca»–ով պատվաստվելուց հետո։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, տեղեկությունը հաստատել են նրա հարազատները։

«Շատ ծանր վիճակում էր։ Ուղեղն արդեն չէր աշխատում, սիրտը նույնպես կանգ է առել։ Նա (նախքան պատվաստումը) լիովին առողջ էր, ոչ մի հիվանդություն չուներ», – լրագրողներին է ասել մահացածի հարազատներից մեկը։

Այսօր առավոտյան խոսելով կնոջ մասին՝ համալսարանական առաջին կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին ասել էր, որ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Վիճակը ծանր է, թոքերի արհեստական օդափոխության սարքին է միացված։ Հեմոդինամիկան անկայուն է։ Կատարվել են բոլոր հետազոտությունները։ Մենք գիտենք, որ ներարկում է կատարվել (պատվաստանյութի), բայց չեմ կարող ասել, թե անաֆիլակտիկ շոկի պատճառը որն է եղել։ Հաստատման համար պետք է ավելի խորը հետազոտություններ անել: Ելնելով դրանից՝ մեր առաջին խնդիրն է հիվանդին հնարավորինս շուտ դուրս բերել շոկային վիճակից և սկսել նրա բուժումը», – հայտարարել էր Ռատիանին։

Ախալցխացի (Սամցխե-Ջավախք) 27-ամյա բուժքույր Մեգա Բաքրաձեի մոտ անաֆիլակտիկ շոկ է առաջացել «AstraZeneca» դեղամիջոցով պատվաստվելուց հետո:

Դեպքը տեղի է ունեցել Ախալցխայի «Իմեդի» կլինիկայում, որտեղ երեք օրում 16 բուժաշխատող է պատվաստվել, բուժքույրը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մարտի 18-ին` ժամը 12:15-ին: Պատվաստումից առաջ նրա հետ զրուցած բժիշկները հայտնել են, որ կինն ալերգիկ ռեակցիաներ չի ունեցել և պարբերաբար պատվաստվել է խոզի գրիպի դեմ։

armeniasputnik.am