Աննա Արսենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Բարև Ձեզ: Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ 1-03 ծառայությունում աշխատավարձ չենք ստացել: Առհասարակ մեր կառույցում աշխտավարձ ստանում են վերջին պլանով, ինչն անհարգալից վերաբերմունք է բժշկի հանդեպ: Ամեն օր գործ ունենք 1000 և ավելի քաղաքացիների հետ, ովքեր մեր կարիքն ունեն և պետությունը ոչ միայն չի գնահատում մեր կատարած աշխատանքն, այլ դեռ մի բան էլ քննարկման է դնում մեզ աշխատավարձ տալու հարցը…
Ես հասկանում եմ, որ երկիրը վատ վիճակում է, բայց բժիշկներին դնելով հետին պլան, դուք քանդում եք երկրի հիմքը»: