SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Գավառ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 18-ին, ժամը 08։20-ի սահմաններում նշված ԲԿ-ում Կեսարյան վիրահատության է ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակչուհի՝ 22-ամյա Աննա Խ-ն, որի ժամանակ տղա է լույս աշխարհ բերել։ Որոշ ժամանակ անց երեխան մահացել է, ու Գավառի բժշկական կենտրոնից երեկ՝ մարտի 18-ին ահազանգել են ոստիկանության Գավառի բաժին, որ երեխայի հարազատները վիճաբանում են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: