ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 18-ին Ազգային Անվտանգության ծառայությունից ոստիկանություն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Սևան համյանքի նախկին ղեկավար Ռուդիկ Ղուկասյանը, պաշտոնավարելով 2012-2016թթ-ին եւ չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2014-2015թթ. ընթացքում շուկայականից էժան գներով համայնքապետարանի կողմից օտարել է Սևան քաղաքում գտնվող երեք շինություններ, քաղաքապետարանում որպես քաղաքապետի օգնական ձևակերպել իր որդուն՝ Արտուշ Ղուկասյանին, իսկ աշխատակազմի առաջատար մասնագետ՝ Հակոբ Հակոբյանին, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ:
Բացի այդ ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2013-2016թթ. ընթացքում թվով 32 փոխադրամիջոցների և 11 շինությունների գույքահարկի մասով արտոնություններ է սահմանել հիմնավորում չներկայացրած, նյութապես ապահովված իր մտերիմ անձանց, ինչպես նաև 2014թ. ընթացքում Սևան քաղաքի ճանապարհների փոսալցման աշխատանքների նախագծային փաստաթղթերը կազմելու համար համայնքապետարանի բյուջեյից 9.569.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել «Նոբիլե.ԱՄ» ՍՊԸ-ին, որից յուրացրել է 6.569.000 ՀՀ դրամ գումարը, ինչի հետևանքով ընդհանուր պետական միջոցներից յուրացվել և վատնվել է ավելի քան 38.000.000 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: