«Այսօր իմ հրեշտակի՝ Արցախի հերոս Պարգև Սրբազանի ծննդյան օրն է». Շուշան Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Այսօր իմ հրեշտակի՝ Արցախի հերոս Պարգև Սրբազանի ծննդյան օրն է». Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Այսօր իմ հրեշտակի՝ Արցախի հերոս Պարգև Սրբազանի ծննդյան օրն է:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954 թ. մարտի 20-ին Սումգայիթում Ադրբեջանի Հանրապետություն: 1966թ. Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան:

1971թ. ավարտել է Երևանի թիվ 132 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը:

1971-1972 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի «Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան» էլեկտրա-տեխնիկական բաժնում:

Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների Մանկավարժական Ինստիտուտ՝ այժմ Բրյուսովի անվան Լեզվաբանական Համալսարան, որն ավարտել է 1976 թ.:

Ինստիտուտն ավարտելուց հետո նա ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում, Հոկտեմբերյանի շրջան,այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ:

1978-1980 աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում:

1980թ. ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն:

1983թ. ձեռնադրվել է սարկավագ: 1985 թ. սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1987 թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան:

1987թ. նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր:

1987 թ. ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թ. Ծայրագույն Վարդապետի աստիճան:

1988 թ. նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս:

1989թ. մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ:

1999 թ. մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի պատվավոր նախագան: Ունի սև գոտի 1-ին դան որակավորում»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shushan.petrosyan.5/posts/10159872336681977

 



Նման նյութեր