Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մարտունիում հրկիզվելու եղանակով 41-ամյա մի կին է ինքնասպանություն գործել։
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մայիսի 9–ի փողոցի բնակարաններից մեկի տան բակում հայտնաբերվել է կնոջ դի՝ հրկիզված վիճակում:
«Դեպքի վայր մեկնած ոստիկանության խումբը պարզել է, որ Մարտունի քաղաքի բնակչուհի Գ.Ղ.-ն, ծնված 1980 թվականին, նախնական տվյալներով կատարել է ինքնասպանություն: Վերջինիս բնակարանում հայտնաբերվել է նաև գրություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Գ.Ղ.-ն հայտնել է, որ իր կյանքին վերջ է տալիս անբուժելի հիվանդություն ունենալու պատճառով:
Արցախի քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանում։