Եվ ոչ, դա սովորական հագուստ չի լինի ապրանքանիշի լոգոտիպով:
Գուլպաները կօգնեն վերահսկել վիրտուալ իրականության ականջակալը, ըստ Apple-ի նոր արտոնագրի: Նրանք, հավանաբար, կաշխատեն գորգի հետ համատեղ:
Դատելով նկարագրությունից՝ գուլպայում կտեղադրվեն լրացուցիչ ներդիրներ, որոնք կկարդան ոտքերի շարժումները և կցուցադրեն դրանք վիրտուալ իրականության մեջ:
Նման հարմարանքը կարող է օգտագործվել ոչ միայն VR ականջակալը վերահսկելու համար: Գուլպաները կարող են բարելավել օգտագործողի փոխազդեցությունը համակարգիչների, սմարթֆոնների կամ խելացի ակնոցների հետ:
Առայժմ գուլպաները գոյություն ունեն միայն թղթի վրա: Փաստ չէ, որ դրանք իրականում կհայտնվեն՝ ամեն ինչ կախված է ապագայում ընկերության գործողություններից: Բայց թվում է, որ Apple-ը շատ է մտածում այն մասին, թե ինչպես կարող է բարելավել իր ապագա սարքերի կառավարումը: Այսպիսով, վերջերս հայտնվեց արտոնագիր, որը նկարագրում է մեկ այլ կրելի հարմարանք VR ականջակալի հետ փոխազդելու համար՝ մատանու տեսքով կարգավորիչ:
Սիրարփի Աղաբաբյան