Նիկոլն ասում ա, որ մենք թուրքերի հետ անիմաստ թշնամության մեջ ենք ապրել
Advertisement 1000 x 90

Նիկոլն ասում ա, որ մենք թուրքերի հետ անիմաստ թշնամության մեջ ենք ապրել

Արմեն Մինասյանի գրառումներից. «Եթե սխալ եմ հասկացել, ուղղեք։

Նիկոլն ասում ա, որ մենք թուրքերի հետ անիմաստ թշնամության մեջ ենք ապրել։ Այսինքն՝ մենք թշնամացել ենք, իրենք էլ, հետո դրան ի պատասխան՝ մենք, հետո՝ իրանք։ Անիմաստ փակ ցիկլ։

Համարենք, որ ճիշտ ա ասում ու համարենք, որ թշնամությունը վատ բան ա ու չի թողել/թողնում զարգանանք։
Բայց էս խաղաղասիրական դիսկուրսի մեջ պրոբլեմ կա։ Ինչի հայ ժողովուրդը պետք ա թուրքի հետ թշնամանքի փոխարեն սեփական անցյալի հետ թշնամություն անի։ Ինչի Լևոնը, Քոչարյանը ու Սերժը պետք ա հետապնդվեն/քարկոծվեն/վենդետայի ենթարկվեն, իսլ Ալիևն ու Էրդողանը խաղաղասիրվեն։

Վերջապես, ինչի՞ պետք ա Ջաբրաիլի խրամատ/բարիկադը թողած հայ ժողովուրդը բարիկադ ստեղծի սեփական գյուղում, սեփական շենքում, սեփական բարեկամության մեջ։

Որևէ մեկը կարա բացատրի, ինչի թուրքի հետ թշնամությունը թողած, իմ բարեկամների մի զգալի մաս իմ հետ ա թշնամություն անում:

Եթե սխալ եմ հասկացել, ուղղեք։

Նիկոլն ասում ա, որ մենք թուրքերի հետ անիմաստ թշնամության մեջ ենք ապրել։ Այսինքն՝ մենք…

Опубликовано Armen Minasyan Суббота, 20 марта 2021 г.



Նման նյութեր