«Վարչապետի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը վարչական ռեսուրսի չարաշահում է». Կնյազ Սարոյան
Advertisement 1000 x 90

«Վարչապետի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը վարչական ռեսուրսի չարաշահում է». Կնյազ Սարոյան

Կնյազ Սարոյանի ֆեյսբուքյան էջից.

«Վարչապետի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը վարչական ռեսուրսի չարաշահում է: Քանի որ

    1. երկիրը գտնվում է ֆորմալ նախընտրական շրջանում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական չի ներկայացրել
    2. այդ այցերն ուղղված չեն կոնկրետ մեկ հարցի, կոնկրետ մեկ ծրագրի ու խնդրի քննարկմանը և ոչ էլ տեղի են ունենում աշխատանքային ռեժիմով
    3. այդ այցերի ընթացքում բացառապես արվում են քաղաքական հայտարարություններ, թիրախավորվում, պիտակավորվում են հավանական քաղաքական մրցակից ուժերն ու անձերը
    4. այդ այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ոչ թե ոլորտային խնդիրների համար պատասխանատու պաշտոնյաները, այլ մեծապես ԱԺ պատգամավորներ, ովքեր, ըստ ամենայնի, նորից լինելու են ցուցակներում: Այսինքն` քաղաքական դեմքերը
    5. մարդիկ այդ հանդիպումներին գնում են կամ նրանց տանում են ոչ թե ընթացիկ հարցերն ու խնդիրները քննարկելու, այլ Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցություն ցույց տալու կամ դա ի ցույց դնելու համար»:

Վարչապետի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը վարչական ռեսուրսի չարաշահում է: Քանի որ

1. երկիրը գտնվում է…

Опубликовано Knyaz Saroyan Воскресенье, 21 марта 2021 г.



Նման նյութեր