Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից.
«Ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ… բացի Նիկոլի ստերից։ Նիկոլն ասում էր, թե կատարյալ զենք են ձեռք բերել՝ Սու30СМ հարձայողական ինքնաթիռները։ Թանկարժեք ու մեզ համար անիմաստ այս զենքի ձեռքբերումը քննադատողների վրա էլ արծրունհովհաննիսյանական փորձագետների էր բերում։ Դրանք, սակայն, պատերազմում չօգտագործվեցին։
Նիկոլը երեկ՝ մարտի 20-ին Արագածոտնում արդարացավ թե՝ «հա, մենք ինքնաթիռը առել ենք, բայց հրթիռները չենք հասցրել ձեռք բերել մինչև պատերազմը»։ Այնինչ պատերազմից ուղիղ երկուսուկես ամիս առաջ՝ հուլիսի 3ին, նույն Նիկոլը ֆեյսբուքյան էջում գրում է թե՝ «Մեր ՍՈւ-երը մարտական խոցումով առաջին վարժական թռիչքն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար. Բոլոր հրթիռները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։
Հիմա ինչպե՞ս հասկանանք, որ մարդը բարձր ճշգրտությամբ խոցել է դեռևս ձեռք չբերած հրթիռներով։
Նույն ստերը, ախար, ամեն ինչին են վերաբերում, կլինի ՍՈւ, Իսկանդեր, թե ցանկացած այլ բան։
Արագածոտն այցելած Նիկոլը իր հետ հանդիպման քշվածների առաջ պատերազմում կապիտուլյացիան արդարացնելու համար լիքը բաներ ցնդաբանեց, թե՝ մեր տղերքը զոհվեցին, որ Ալիևը իմանա, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, կամ՝ ես ասում եմ մեղավոր եմ, որ դուք ձեզ, վատ չզգաք և այլն։ Բայց եթե էս բարոյահոգեբանական տաֆտալոգիան մի կողմ դնենք, անենաահավորը սուտն է։ Սուտն է մարդկանց վրա ազդում, մանավանդ եթե դրա իրական տարբերակը չգիտեն։ Չի եղել ելույթ, որտեղ Նիկոլը ակնհայտ բաների մասին սուտ չխոսի, չհերքի իրեն։ Նիկոլի ասած ցանկացած բանի րոպեների ընթացքում կարելի է տասնյակ հակափաստարկներ բերել։
Նիկոլը իրեն վատ չի զգում, որ իրեն ապացուցված ստախոս են համարում, բայց դուք, Ժողովուրդ, դուք ձեզ վատ չե՞ք զգում, որ ձեր ղեկավարը պրիմիտիվ ստախոս ա»:
Ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ… բացի Նիկոլի ստերից։ Նիկոլն ասում էր, թե կատարյալ զենք են ձեռք բերել՝ Սու30СМ հարձայողական…
Опубликовано Sevak Hakobyan Воскресенье, 21 марта 2021 г.