Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.
«Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը։ Ուսապարկերին իր հետևը, իսկ քաղաքացիական հագուստով անվտանգության բազմաթիվ աշխատակիցներին իր առջևը կանգնեցնելով՝ նա, ըստ էության, թուրքական շահն է առաջ մղում։ Այլ ձևակերպումներով ասում է նույնն, ինչ օրերս ասում էր իրեն կից խեղկատակը՝ Իլհամին ու Մեհրիբանին քծնելով։
Եթե մի կողմ դնենք էժանագին պոպուլիզմը, դեմագոգիան ու երեսպաշտությունը, Նիկոլի քարոզչության մեխն այն է, որ մենք անկախության տարիներին նորմալ երկիր չենք կառուցել, քանզի սխալմամբ որպես թշնամի ենք ընկալել Թուրքիային ու Ադրբեջանին։ Ըստ նրա՝ միայն Սյունիքի միջանցքը թուրքական աշխարհին տրամադրելով է, որ կստանանք զարգանալու և լավ ապրելու հնարավորություն։
Փաստորեն ստացվում է, որ կապիտուլյացիան, հազարավոր զոհերը, բազմաթիվ վիրավորները, տասնյակ հազարավոր անտուն մնացածները, կորցրած Շուշին, Արցախի վերացած պետականությունը ոչ թե ազգային ողբերգություն է, այլ բարեբախտություն և զարգացման հնարավորություն։
Կարող ենք արձանագրել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին Էրդողանի քայլը, ներեցեք՝ «Իմ քայլը» խմբակի կողմից ակտիվորեն առաջ է մղվելու թուրքական շահը (թուրքական շահը սպասարկելու են նաև այլ սուբյեկտներ, բայց դրանց հետո կանդրադառնամ)։
Մի խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես ակտիվորեն մասնակցելու են մեր ներքաղաքական գործընթացներին, ունենալու են քարոզիչներ, կուսակցություններ և դրանց ծափահարող հայկական լսարան։
Դատելով ամենից՝ ատելության, թույնի, ստի, կեղծիքի և գարշահոտության պակաս չի լինելու։
Հ․Գ․։ Ի դեպ, Նիկոլը երեկ հայտարարեց, թե որ ճանապարհով է ինքը հեռանալու։ Ասում էր, որ չի լսի իր երբեմնի առաջնորդին ու չի փախնի։ Նա իր հեռացման ամբոխահաճո տարբերակի մասին էր խոսում՝ իրականում ցույց տալով, որ կմեռնի, բայց իշխանությունը չի տա։
Նկատենք, որ ցանկացած հնչեցրած խոսք էներգետիկա ունի և գործի վերածվելու հատկություն։ Եթե մի բանը շատ ես ասում և ուզում (թեկուզև՝ երեսպաշտորեն), ապա այն իրականանում է։
Նիկոլը շատ է ուզում ժողովրդի որոշմամբ կանգնել պատի տակ։ Գնդակահարվելու համար։ Դո՛ւ ասացիր, դո՛ւ ուզեցիր․․․»:
Նիկոլն ու իր խեղկատակը Ալիևից «խաղաղություն» են մուրում․ «ժողովրդի» որոշմամբ պատի տակ գնդակահարվելու ենթագիտակցական…
Опубликовано Andranik Tevanyan Воскресенье, 21 марта 2021 г.