«Դավաճանին հեռացնելու համար մեզ տրված եզակի առիթի մեկ օրն էլ հենց այսպես կորցրեցինք». Ռոբերտ Մարգարյան
Advertisement 1000 x 90

«Դավաճանին հեռացնելու համար մեզ տրված եզակի առիթի մեկ օրն էլ հենց այսպես կորցրեցինք». Ռոբերտ Մարգարյան

Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից.

«Մինչ ազգը նիկոլի ստախոսության մասին իբր նոր գյուտ կատարելով արքեմիդյան ոգևորությամբ «էվրիկա՜, էվրիկա՜» կանչելով ամբողջ կիրակի օրը ֆեյսբուքում կիսվում էր ՍՈՒ-երի մասին նրա հայտարարությամբ գերագույն գլխավոր դավաճանն իր ընտանիքով հանդերձ հերթական շոուն էր կազմակերպում պատրաստվելով ընտրություններին:

Այն որ գերագույն գլխավոր դավաճանը համատեղության կարգով նաև գերագույն գլխավոր ստախոս է ես դեռ 3 տարի առաջվանից գիտեմ: Այդ մասին գիտեք նաև դուք ու գիտեն նաև ձեր ֆեյսբուքյան ընկերները: Հետևաբար ֆեյսբուքյան ձեր գրառումներով բան չեք փոխելու:

Այդ մասին չգիտեն կամ իմանալով հանդերձ չտեսնելու են տալիս նրանք, ովքեր երեկ աղ ու հացով էին դիմավորում նրան, կամ այսօր համաձայնում են հյուրընկալվել նրա տանը: Նրանք ովքեր չեն կարդում ձեր ֆեյսբուքյան գրառումներն ու շարունակում են հավատալ դավաճանին, իսկ հունիսի 20-ին քվեարկելու են նրա օգտին:

Դավաճանին հեռացնելու համար մեզ տրված եզակի առիթի մեկ օրն էլ հենց այսպես կորցրեցինք»:

Մինչ ազգը նիկոլի ստախոսության մասին իբր նոր գյուտ կատարելով արքեմիդյան ոգևորությամբ «էվրիկա՜, էվրիկա՜» կանչելով ամբողջ…

Опубликовано Robert Markarian Воскресенье, 21 марта 2021 г.



Նման նյութեր