Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ ժամը 15:00-ից երկու զինվոր է անհետացել Ջերմուկի զորամասից։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ կորած զինվորները Քարվաճառի զորամասերից մեկից են եղել և այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում: