Ձնաբքի պատճառով անհետացած զինծառայողներից մեկի 10-ամյա որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ձնաբքի պատճառով անհետացած զինծառայողներից մեկի 10-ամյա որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը. pastinfo.am

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով անհետացած երկու զինծառայողներից մեկը՝ 37-ամյա Կարեն Շահնազարյանն է՝ Արմավիրի մարզից։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Արգինա համայնքի ղեկավար Ռոստամ Արոյանը։ Համայնքապետը նշեց, որ զինծառայողի մասին այս պահին տեղեկություն չունեն։

«Սպասում ենք հաճելի, լավ լուրի, որ Կարենը հայտնվի։ Կարենի եղբոր հետ եմ խոսել, ինքը Ջերմուկում էր։ Ասաց, որ որոնողական աշխատանքներ են ընթանում, մենք էլ սպասում ենք տեղեկությունների»։ Ռոստամ Արոյանը պատմեց, որ Կարեն Պետրոսյանը Քարվաճառի զորամասից պատերազմից հետո էր տեղափոխվել Ջերմուկի զորամաս։

Համայնքապետը տեղեկացրեց նաև, որ Կարեն Շահնազարյանի անչափահաս որդու՝ Արմեն Պետրոսյանի մարդասիրական բացառիկ որակների և խիզախության մասին բոլորը գիտեն՝ նա փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանը փրկել էր Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը:

Վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն օրեր առաջ պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ:

pastinfo.am