«Բաքվի բռնապետի քարոզչամեքենան նաև միջազգային լրատվամիջոցներով տարածել է կադրեր ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Շուշիից». Վարդան Ոսկանյան
Advertisement 1000 x 90

«Բաքվի բռնապետի քարոզչամեքենան նաև միջազգային լրատվամիջոցներով տարածել է կադրեր ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Շուշիից». Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից.

«Բաքվի բռնապետի քարոզչամեքենան նաև միջազգային լրատվամիջոցներով տարածել է կադրեր ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Շուշիից, որոնցում անցյալ շաբաթ օրը բռնապետն ինքը վառում է Նովրուզի իբր «ծիսական կրակը»։

Քարոզչական այս գործողությունն, իհարկե, ունի մի քանի թիրախային լսարան՝ ադրբեջանականը, միջազգայինը և բնականաբար հայկականը։ Ընդ որում, մեզ վրա փորձ է կատարվում դրա միջոցով հոգեբանական լրացուցիչ ճնշում գործադրել։

Մի կողմ թողնելով այս ամենը, պետք է արձանագրել, որ Բաքվի բռնապետը կեղծում է նաև իրանական Նոր տարվա՝ Նովրուզի, տոնակատարության ծիսակարգը, որը ոչ մի պարագայում չի ենթադրում շաբաթ կամ բուն Նովրուզի օրը կրակ վառել։

Կրակը վառում են Նովրուզին նախորդող չորեքշաբթի Իրանում և երեքշաբթի Ադրբեջանում, ուստի Բաքվի բռնապետն ակնհայտորեն սխալ օր է վառել կրակը։

Ի դեպ, եթե նա վառել, սակայն չի թռել կրակի վրայից, ապա, ըստ ժողովրդական հավատալիքների, այս իրանական տարվա ընթացքում ունենալու է լուրջ անախորժություններ»։

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան նաև միջազգային լրատվամիջոցներով տարածել է կադրեր ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ…

Опубликовано Vardan Voskanyan Понедельник, 22 марта 2021 г.



Նման նյութեր