«15 օր կենաց-մահու պայքար մղելուց հետո, Հովհաննես անմահացավ հոկտեմբերի 11-ին՝ Հադրութի համար մղվող մարտերում». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«15 օր կենաց-մահու պայքար մղելուց հետո, Հովհաննես անմահացավ հոկտեմբերի 11-ին՝ Հադրութի համար մղվող մարտերում». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Հովհաննեսն Արագածոտնի մարզի Արագած գյուղից էր։ 2015 թվականին անվճար հիմունքներով ընդունվել է Մանկավարժական համալսարան, որն ավարտելուց հետո էլ՝ 2019-ի հուլիսի 12-ին, զորակոչվել էր բանակ։ Ասկերանի զորամասում էր ծառայում։

Պատերազմի առաջին օրվանից Հովհաննեսը հազարավոր տղերքի պես ստանձնեց հայրենքի սահմանները պաշտպանելու սուրբ գործը։ 15 օր կենաց-մահու պայքար մղելուց հետո, անմահացավ հոկտեմբերի 11-ին՝ Հադրութի համար մղվող մարտերում։

Հովհաննեսն ընկավ «Թութակ» կոչվող բարձունքում՝ հատուկ առաջադրանք կատարելիս։ Ընկավ անօդաչուի հարվածից, զենքը՝ ձեռքին։ Ընկավ՝ կիսատ թողնելով բազում երազանքներ։

Հովհաննես Բեյբությանն ընդամենը 23 տարեկան էր»։

Հովհաննեսն Արագածոտնի մարզի Արագած գյուղից էր։ 2015 թվականին անվճար հիմունքներով ընդունվել է Մանկավարժական համալսարան,…

Опубликовано Aram Gevorgyan Понедельник, 22 марта 2021 г.



Նման նյութեր