«Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի 23-ին». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի 23-ին». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբույան էջից.

«Ըստ քաղաքական մի քանի ուժերի պայմանավորվածության՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունը տեղի կունենա հունիսի 20-ին։ Սահմանադրագետների հետ խորհրդակցելով՝ հետհաշվարկ ենք անում և հասնում մինչև ապրիլի 20-ից 30։ Հենց այդ օրերին Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ պետք է հայտարարի իր հրաժարականի մասին, որպեսզի հետագա 14 օրվա ընթացքում երկու անգամ ձևական փորձ արվի վարչապետ ընտրել, չստացվելու դեպքում արձակել ԱԺ-ն։

Դա կլինի մոտավորապես մայիսի 10-ից 20-ի մեջտեղում։ Ու քանի որ ԸՕ-ն սահմանում է 30-40 օր արտահերթ ընտրություն անցկացնելու համար, ապա հունիսի 20-ը լրիվ տեղավորվում է։

Նախընտրական քարոզարշավը, թվում է, թե առաջին հերթին սկսել է հենց վարչապետը։ Նա այցելում է մարզեր ու հանդիպումներ ունենում տեղացիների հետ, նկարվում ու հպարտանում ջերմ ընդունելությամբ։ Շատ անկեղծ որ լինեմ, Նիկոլ Փաշինյանի այս օրերի հանդիպումների լուսանկարները ինձ հիշեցնում են Սերժ Սարգսյանի նախագահության տարիների նմանատիպ հանդիպումները՝ քծնող ու լայն ժպտացող չինովնիկներ, երեխաներին դպրոցներից բերած տնօրեններ ու ուսուցիչներ, վարչապետի (նախագահի) ամեն խոսքից հետո ծափահարողներ ու «այոոոոո» գոռացողներ, որոնք նույնիսկ չեն լսել, թե ինչ է ասել այդ բանախոսը։ Կարևորը, ինչպես կասեր վարչապետի հիմնական դոնորներից մեկը, գլխաքանակն է։

Մեծ ու փոքր մի շարք կուսակցություններ ևս քարոզարշավի ճանապարհն են բռնել՝ հայտարարելով իրենց մասնակցության ու ստանալիք խորհրդարանական մանդատների մասին։

Հունիսի 20-ին ընդառաջ նախընտրական մրցավազքին պատրաստվողները, սակայն, վստա՞հ են, որ այդ օրը կլինի ընտրություն։

Ես վստահ չեմ։

Մինչև ապրիլի 20-30-ը ավելի քան 1 ամիս կա, իսկ այդ ընթացքում բազմաթիվ տարածաշրջանային պայմանավորվածություններ ու ստորագրություններ կարող են լինել, չեն բացառվում նաև անվտանգության երաշխիքները կամ այլ բանակցություններ։

Գուցե Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումների արդյունքում գա եզրակացության, որ «ժողովուրդը իրեն չի արտոնել հրաժարական տալ, չկա հանրային պահանջ»։ Նման պարագայում մինչև ապրիլի վերջ Նիկոլ Փաշինյանը կշահի ոչ միայն ժամանակ, այլև զգալի կթուլանա հանրային դժգոհությունը նրա նկատմամբ։

Facebook-ի ակտիվության ալգորիթմը աշխատում է մշտական հետևողականության սկզբուքնով։ Եթե պարբերաբար հրապարակումներ ես անում, ակտիվ ես, ապա Ցուկերբերգի ստեղծած արհեստական բանականությունը քեզ պահում է ամենավերևում, բավական է մեկ ամիս պասիվանաս, և քո մասին կմոռանան բոլորը։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կամ նրա քաղտեխնոլոգիական թիմը կիրառում է հենց այդպիսի ալգորիթմ՝ հանրային դժգոհության ալիքը սառեցնել 1 ամիս անց հրաժարական տալու խոստումով։ Մեկ ամիս հետո վարչապետը կարող է հերթական անգամ հրաժարվել իր տված խոսքից, իսկ այդ դեպքում ընդդիմության համար մարդկանց փողոց հանելը շատ ավելի դժվար կլինի, նաև գյուղատնտեսական ակտիվ սեզոն է սկսվելու, մարդիկ կհոգնեն նույն փակ շրջանից ու կգնան տուն։

2018-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 23-ին։ Այնուամենայնիվ, գուցե Նիկոլ Փաշինյանն էլ այդ օրը նվեր մատուցի հայոց պետականությանը»։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի 23-ին․

Ըստ քաղաքական մի քանի ուժերի պայմանավորվածության՝ ՀՀ-ում արտահերթ…

Опубликовано Nairi Hokhikyan Понедельник, 22 марта 2021 г.



Նման նյութեր