Շատ երկար տեքստ:
Առավոտյան որ կարդացի մեր «իրավապահների» հերթական խայտառակությունից, փորձեցի պատկերացնել, ասենք ինչո՞վ են մտածել ու ոնցա էդ սաղ տեղի ունեցել: Ընթացքում ոգեշնչվեցի ու ինձ տարավ:
Ներկայացնում եմ ձեր դատին 5 մասից կազմված պյես, որը կոչել եմ «Նիկոլը, Սասունը և Քոչարյանի փողերը»:
Ուշադրությունհեղինակային իրավունքները պաշտպանված են: Հրավիրում եմ բեմադրիչ ռեժիսորներին համագործակցության:
Եվ այսպես`
«Նիկոլը, Սասունը և Քոչարյանի փողերը»
ՄԱՍ 1:
Կառավարական դաչաներ: Երեկո: Նիկոլը կանչումա Սասունին ու Դավթյանին թթի արաղ խմելու և ասումա`
Նիկոլը` Լսեք, վատա մեր գործերը: Արդեն աշխատավարձ ու պարգևավճար վճարելու փող չկա, համահայկականի փողերը պրծնումա, Աննային էլ փող չեն տալիս օլիգարխները: Հլա մի հատ արագ Քոչարյանի էն 4 միլիարդը գտեք որտեղա՞ պահել: Գտեք բերեք արագ: Վիզ պետքա:
Սասունը` (գլուխը քորելով) վարչապետ ապրած կենա, լսել եմ տենց մեծ փողերը մարդիկ Շվեդիայում են պահում:
Դավտյանը` Շվեյցարիայում:
Սասունը` դե հա էլի, ես էլ եմ էդ ասըմ:
Նիկոլը` մի հատ զանգեք էդ Շվեցիա-Շվեյցարիայա ինչա, դրա նախագահին, ասեք ամենայն հայոց փրկիչը պահանջումա Քոչարյանի ու ձեռի հետ էն մնացած սաղի փողերը հետ տաք:
Սասունը` հա, տոշնիա, հեսա գնամ մեյլ.ռու-ով գուգլեմ դրա համարը, զանգեմ:
Դավթյանը` մեծարգո պարոն վարչապետ ամենայն հայոց, մի բան ասեմ էլի: не вели казнить, вели слово молвить.
Նիկոլը` ասա, Դավթյան: Բայց մի երկարացրա էդ քո իրավաբանական բաները: Ժամանակ չկա:
Դավթյանը` փրկիչ ջան, դե տենց զանգով չի լինի: Լուրջ հիմնարկա էդ Շվեյցարիան: Պետքա նամակ գրել, բլանկի վրա, պեչատով, բանով և դիվանագիտական փոստով ուղղարկել դրանց Կենտրոնական բանկը, ասել արագ կալանք դրեք, որ Քոչարյանը փողերը չհասցնի փախցնի, մինչև մի բան մտածենք:
Նիկոլը` արա դե լավա էլի կրթված մարդ լինելը: Ալիևի պես խելացի ես, Դավթյան: Սասուն, որ ասում եմ գնա կրթություն ստացի, սրա համար եմ ասում: Գնա բլանկի վրա նամակ գրի, ուղարկի Շվեդիա:
Դավթյանը` Շվեյցարիա, պարոն վարչապետ:
Նիկոլ` դե հա էլի: Մի խոսքով, գնացեք զբաղվեք, եկեք զեկուցեք:
Երկուսը դուրս են գալիս դաչաներից:
Սասունը` հընգեր, շվեդերեն գիտե՞ս:
Դավթյանը` Սասուն շվեդերեն չի, շվեյցարերենա, մեռա ասելով: Չէ, չգիտեմ: Դու հայերեն գրի, կտանեմ էն նոտարի շենքում կտամ` կթարգմանեն:
Երկուսով նստում են պադավատները և հեռանում:
ՄԱՍ 2
Շվեյցարիա, Բեռն, Banque Nationale Suisse գրասենյակ:
Երիտասարդ կլերկ Անտուան Դե Սենտ-Ֆրանկոֆոնը նոր էլ լցրել իր առավոտյան սուրճը և պատրաստվում էր ընթերցել թարմ Financial Times, երբ տարօրինակ և անծանոթ կոդով համարից զանգ է գալիս:
Անտուան` Բոնժուղ, Բանկ Նասյոնալ Սվիս: Հաու քեն այ հելփ յու:
Էն կողմից` Ալյո, ալյո: Հընգեր, լսը՞մ ես:
Անտուան` Պաղդոն, մսյո, ժե նե կոմպղան պա: Ժե նե մանժ պա սիս ժուղ:
Էն կողմից` ասըմ եմ Սասուննա, հընգեր ջան: Սասուն իզ Առմենիա, արա: Հլա ձեր ֆաքսի համարը տու, Քոչարյանի փողերն ենք ուզում:
Անտուան` էքսկյուզե մուա, մսյո: Ժե նե կոմպղան ղյան: Կես կը վու վուլե:
Սասունը` ֆաքս արա, ֆաքսի համարը ասա: Այ ֆաքս յու, այ վոնթ յու, այ նիդ յու: Հասկացա՞ր, արա: Պանիմաի՞շ:
Անտուան` Օ, լյո նումեղո դե ֆաքս մաշին: Ուն մինուտ, մսյո:
Գնումա կանչումա իրանց բանկի այտիշնիկ Պատղիկին:
Անտուան` մոսյո այտիշնիկ, ֆաքս մաշին ունե՞նք, ընԳեր:
Այտիշնիկ` ըըըըըը, վերջին անգամ 2003 թվին ենք օգտագործել, բայց ունենք, եթե շատա պետք:
Անտուան` ինձ վապշե պետք չի, ես դրա տեսքն էլ չգիտեմ, բայց ստեղ Վիդալ Սասուննա զանգել, էն հայտնի ստիլիստը էլի, ասումա ֆաքս յու:
Այտիշնիկը` հա, պրոբլեմ չկա, կանենք ախպերս: Համարը հեսա:
Անտուան` մեղսի բոկու, մսյո այտիշնիկ:
Վերցնումա հեռախոսը:
Անտուան` մսյո Սասուն: Նոտղը նումեղո դե ֆաքս մաշին է два-два-три три-два-два три-два-два два-два-три.
Սասուն` աբրես աբրանք: Հեսա ղրգում եմ, արագ կկալանավորես դրա փողերը, արա: Ուզես չուզես պիտի տաս կալանքը: Չգամ տեղ հասնեմ էդ ձեր Շվեդիան:
Կախումա հեռախոսը:
ՄԱՍ 3
Այտիշնիկ Պատղիկը ֆաքսի վրայից հանումա փոշին, մեկ էլ զանգ:
Այտիշնիկ` Բանկ Նասյոնալ Սվիս, Պատղիկ էկյուտ:
Սասուն` հընգեր, Սասուննա: Հլա էդ կնոպկեն սխմա:
Այտիշնիկ` պաղդոն, մսյո: Ժե նե կոմպղանդ պա:
Սասուն` արա, ֆաքս յու: Այ ֆաքս յու: Ֆաքս յու մամա:
Այտիշնիկ, Օ, լյո ֆակս: Ժե ստաղտ, մսյո:
Սասուն` աբրես աբրանք: Դե էդ թուղթը տար հմի տուր էն մյուս աբրանքին, թող կալանքը դնի: Ուզի չուզի պիտի դնի կալանքը:
Պատղիկը տանում է ֆաքսը Անտուանին:
ՄԱՍ 4
Այտիշնիկ Պատղիկը բերումա ֆաքսային հաղորդագրությունը Անտուանին:
Այտիշնիկ` վուալյա մսյո Դե Սենտ-Ֆղանկոֆոն ֆաքս ղեսյու դե մսյո Վիդալ Սասուն:
Անտուան` աբրես աբրանք, դե մի հատ էլ կոֆե լցրու, սիլվուպլե:
Բացումա նամակը: Տեքստը գրածա շվեդերեն լեզվով:
Անտուանը գնումա բանկի թարգմանիչների գրասենյակ և հարցնումա, արդյոք ունեն շվեդերենից ֆրանսերեն կամ գերմաներեն թարգմանության հնարավորություն: Պարզվումա, որ չունեն, բայց կարան ուղղարկեն Երևան նոտարի շենքի թարգմանիչներին: Ուղղարկում են:
Մի ամսից գալիսա թարգմանությունը:
Անտուանը կարդումա` (թարգմանում եմ հայերեն)
«Հընգեր, Սասուննա:
Հընգեր, պտի կալանք դնես էդ Քոչարյանի, Խաչատուրըվի ու մնացած սաղի հաշիվներին: Հասկացա՞ր, արա: Ուզես չուզես տալու ես կալանքը: Հմի էդ արագի մեջ արա, հետո կասեմ ինչ անես:
Որ սաղ տոշնի անես, մի բանկա պոպոքի մուրաբա կուղարկեմ ու ոչխարի պանիր:
Սասուն»
ՄԱՍ 5
Անտուանը ապշած մի քանի անգամ կարդումա նամակը, փորձելով հասկանալ այդ բառերի իմաստը, բայց ավաղ: Որոշում է դիմել վերադասին, քանի որ երբևէ նախկինյմ չէր առնչվել Հայաստանի պատկան մարմինների հետ և չգիտեր ոնց վարվել:
Դիմում է իր ղեկավար Ֆրից Շտիրլիցին: Ֆրիցը հին ֆրից էր ու կյանքում շատ բան էր տեսել, բայց նույնիսկ ինքը մի քանի անգամ կարդալով Սասունի նամակը ոչինչ չգտավ ասելու, բայց որոշեց ինքը պատասխանել այս նամակին:
Նա վերցրես թուղթը, վերցրեց գրիչը, թղթի վրա նկարեց մեծ առնանդամ և տակը գրեց «Видал Сасун?»:
Այո, Ֆրիցը խոսում էր ռուսերեն:
Վարագույր:
Կարծում եմ մոտավորապես սենցա եղել էս պատմությունը:
Ծափահարություններ:
Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից:
Շատ երկար տեքստ: ?
Առավոտյան որ կարդացի մեր «իրավապահների» հերթական խայտառակությունից, փորձեցի պատկերացնել, ասենք…
Опубликовано Aren Apikyan Понедельник, 22 марта 2021 г.