Կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը ՀՀ. դրանք կոչնչացվեն. ՍԱՊԾ. ankakh.com
Advertisement 1000 x 90

Կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը ՀՀ. դրանք կոչնչացվեն. ՍԱՊԾ. ankakh.com

Վերջին օրերին կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը Հայաստան ԳՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՍԱՊԾ-ն նախատոնական օրերին խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը՝ ներմուծման ծավալների ավելացմանը զուգահեռ ժամկետանց կամ վտանգավոր սննդամթերքի ներմուծումը հանրապետության տարածք բացառելու նպատակով:

Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1 000կգ կարագի և 22 000կգ աղի, 4 256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած մսի, 500կգ կաթ պարունակող պանրային արտադրանքի խմբաքանակների ներմուծումը հանրապետության տարածք: Նշված բոլոր խմբաքանակները ենթակա են ոչնչացման, օգտահանման կամ հետ վերադարձման:

Ամբողջությամբ՝ ankakh.com



Նման նյութեր