«Կապ չունի, թե դու ինչքան կառչած կմնաս էդ աթոռից կամ կապրես էդ առանձնատներում։ Դու արդեն իսկ դատապարտված ես». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Կապ չունի, թե դու ինչքան կառչած կմնաս էդ աթոռից կամ կապրես էդ առանձնատներում։ Դու արդեն իսկ դատապարտված ես». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Ես իմ կյանքից հեռացնում եմ նիկոլին արդարցնել փորձող ցանկացածին, ու կապ չունի, ով ա նա։ Որովհետև կան բաներ, որոնք արդարացնելով դու ևս մասնակից ես դառնում այդ ամենին։ Կան բաներ, որոնք ոչ մի կերպ նախկինների վրա չես կարող գցել։

Ես նիկոլին պաշտպանողներին ու արդարացնողներին չներելու իմ պատճառներն ունեմ։ Ես չեմ չարանում, որ նրանք տգետ են կամ հիմար, ես չարանում եմ, որ էդ ամենի հետ մեկտեղ նրանք նաև անսիրտ են, անկարեկից։ Դու ի՞նչ խղճի տեր պետք ա լինես, որպեսզի արդարացնես մեկին, ում ստեղծած ու խորացող քաոսի մեջ ծնողը դիահերձարանում հերթապահում ա իր որդու դիակի մոտ, որ հանկարծ սխալմամբ ուրիշին չտան։ Հերթապահում ա, որովհետև նախադեպեր են եղել։

Դու ի՞նչ խղճի տեր պետք ա լինես, որպեսզի արդարացնես մեկին, ում ստեղծած բառդակի պայմաններում մի զինվորի գերեզմանը արդեն յոթերորդ անգամ են արտաշիրիմում, որպեսզի մարմին մյուս մասերը ևս հուղարկավորեն։

Ես ամեն անգամ պապանձվում եմ, երբ էս ամենը փաստարկված ինձ են ներկայացնում։

Լավ դու ի՞նչ սրտի տեր պետք ա լինես, որ լինելով ծնող, ունենալով զավակ, արդարացնես մեկին, ով մեկ ուրիշ ծնողի ստիպել է անցնել էս դժոխքի միջով։ Դուք հասկանո՞ւմ եք ես ինչեր եմ ասում՝ հերթապահել դիահերձարանում… 7 անգամ արտաշիրմել….

Ես ասել եմ, նիկոլ՝ էն սարսափի միջով, որ ստիպված են լինում անցնել զոհվածների հարազատները, անպատասխան չի մնալու։

Միխայիլ Կլոդտի քչերին հայտնի այս նկարում Իվան Ահեղին այցելում են իր պատճառով ու իր հրամանով սպանված մարդկանց ուրվականները։

Լավագույն դեպքում դու կապրես երկար, նիկոլ, բայց էս նկարի հերոսի օրը կընկնես ու երանի կտաս մեռնելուն։ Վատագույն դեպքում՝ այդ ողջ սարսափի միջով անցած ծնողներից մեկը, ում աչքերում էլ վաղուց լույսի շող անգամ չկա, մի օր դանակը կկոխի փորդ ու իր վրեժը լուծած կհամարի։ Ու դու էլ դա լավ գիտես, նիկոլ։ Դրա համար ես զրահաբաճկոնը պինդ հագած խոսում գնդակահարվելուց, դրա համար ես հարյուրավոր ոստիկանների պատնեշի հետևից խոսում ժողովրդի սիրուց։

Ոչ մի տարբերակում քո վախճանը հեշտ չի լինելու նիկոլ։ Կապ չունի, թե դու ինչքան կառչած կմնաս էդ աթոռից կամ կապրես էդ առանձնատներում։ Դու արդեն իսկ դատապարտված ես։ Դու ու քո սերունդները»։

Ես իմ կյանքից հեռացնում եմ նիկոլին արդարցնել փորձող ցանկացածին, ու կապ չունի, ով ա նա։ Որովհետև կան բաներ, որոնք…

Posted by Aram Gevorgyan on Tuesday, March 23, 2021



Նման նյութեր