Զգուշացե՛ք, համացանցում նոր խաբեություն է տարածվում
Advertisement 1000 x 90

Զգուշացե՛ք, համացանցում նոր խաբեություն է տարածվում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ համացանցում նոր խաբեություն է տարածվում։

Տեղեկացվում է, որ խաբեության միջոցով ոմանք տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։

«Կեղծարարները օնլայն աշխատանք են առաջարկում ու ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով հասանելիություն են ստանում նկարներին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հետո անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց փորձում են գումար կորզել։

Գործակալությունը կոչ է անում

  • Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց,
  • Օգտագործեք բարդ գաղտնաբառ,
  • Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում,
  • Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ,
  • Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանապարհով գումար վաստակել։

‼️Ուշադրություն

Հարգելի քաղաքացիներ, համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի միջոցով կեղծիքի են դիմում ու տիրանում…

Posted by Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն / Armenian PDPA on Wednesday, March 24, 2021



Նման նյութեր