«Երբ են ՍՈՒ-30-նները հասել Հայաստան. Նիկոլը կրկին ստեց». Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երբ են ՍՈՒ-30-նները հասել Հայաստան. Նիկոլը կրկին ստեց». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ուղղակի խճճվել է իր իսկ ստերի մեջ… Հատկապես՝ կապված ռուսական ՍՈՒ-30ՍՄ ռազմական ինքնաթիռների հետ…

Այսօր ԱԺ-ում ՍՈՒ-30-նների հետ կապված Նիկոլ-Ալեն անհաջող և պրիմիտիվ բեմականացված հարցուպատասխանի ժամանակ դավաճան Նիկոլը հայտարարեց, որ ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռները Հայաստան են հասել 2020 թ-ի մայիսին…

Հետաքրքիր է, ի՞սկ վարչապետի պաշտոնական կայքում 2019 թ-ի դեկտեմբերի 27-ին հրապարակված մամլո հաղորդագրությունը՝ ՍՈՒ-30ՍՄ-ների ցուցադրական թռիչքների մասին, որին ներկա են գտնվել վարչապետի աթոռին զմռսվածը, ՊՆ ղեկավարը և ԶՈՒ ԳՇ պետը ի՞նչ է… Սու՞տ տեղեկատվություն է…

Դավաճան Նիկոլը չի ամաչում խայտառակվելուց… Իր իսկ հնարածը մի այլ ստով է հերքում, որի արդյունքում մի նոր սուտ է ծնվում…

Ամո՛թ է, գոնե լռի ու մի շարունակի…»:

Ե՛րբ են ՍՈՒ-30-նները հասել Հայաստան. Նիկոլը կրկին ստեց (կոլաժ)

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ուղղակի խճճվել…

Posted by Gagik Hambaryan on Wednesday, March 24, 2021



Նման նյութեր