Անկեղծորեն ես չհասկացա մեր ԶՈՒ գեներալների այդ հայտարարության իմաստն ու հետո պլանավորած ու աննպատակ նահանջը:
Ո՞րն էր մեր ԶՈՒ գեներալների «հարձակման» ու հետո անհասկանալի «նահանջի» մարտավարության իմաստը:
Ո՞րը…
Հիմա մոդա՞ է կապիտուլյացիան…
Հիմա էլ դատախազություն՝ կանխավ իմանալով արդյունքը…
Ես մի բան գիտեմ, ինչ անում ես պետք է մտածված անես, կշռադատված, վճռական ու անես տղամարդավարի…
Կամ էլ չանես…
Ես այդպես էլ աշխատել եմ, կատարել գործառույթային պարտականություններս՝ թքած ունենալով իմ վերաբերյալ բարբաջանքների, խոսակցությունների, հաչոցների, սպառնալիքների, որոշակի շրջանակների հետևողական քննադատությունների, հնարավոր հետևանքների և շահարկումների վրա:
Պարոնայք գեներալներ այդ բուտաֆորիա ՍՈՒ-երի, դրա շուրջ Նիկոլի «արկածների» և այլ չարաշահումների մասին դուք չգիտեի՞ք, չէի՞ք լսել…
Իսկ ինչու՞ էիք լռել և լռում եք…
Հա, մի տեսակ շատ չե՞ն գեներալները և բարձրագույն պաշտոնները մեր նման փոքր երկրի համար…
Շատ են…
Թող քիչ լինեն, բայց որակով…
Հերիք է պատեհ-անպատեհ «դաստով» կոչումներ ու պարգևներ բաժանեք, դրան արժանանում են և ոչ թե նվեր ստանում անձնական նվիրվածության համար, կամ ինչ-որ հաշվարկներից ելնելով…
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:
Անկեղծորեն ես չհասկացա մեր ԶՈՒ գեներալների այդ հայտարարության իմաստն ու հետո պլանավորած ու աննպատակ նահանջը:
Ո՞րն էր մեր…Posted by Роберт Мелконян on Wednesday, March 24, 2021