Ընտրական բարեփոխումները անիմաստ աչքակապություն է (իսկ այս փուլում նաև ընտրական գործընթացը ձգձգելու լրացուցիչ պատրվակ), որքան շատ ենք բարեփոխում, այնքան ընտրությունները ավելի անարդար են դառնում։ Գերխնդիրը վարչական ռեսուրսների անթաքույց օգտագործելու մոլուցքն է, սա անհերքելի բժշկական փաստ է, ինչն էլ ավելի է արատավորում ու փչացնում ողջ գործընթացը, երբ նախընտրական հիմնադրամը ողողվում է կողմնորոշված հայտնի օլիգարխների հսկայական չափերի հասնող նվիրատվություններով։ Միակ ուղին իրական իրավունքներով օժտված քաղաքացիական վերահսկողություն ապահովելն է, ընդհուպ նախընտրական հիմնադրամին առնչվող բանկային գաղտնիքին հասու լինելու կտրվածքով։ Հընթացս պետք է բացառել հիմնադրամին այդ օլիգարխներին մոտ թողնելը, քանզի դժվար չէ նախընտրական հիմնադրամին ձևական տարբեր աղբյուրներից մուծումներ անելը, որպեսզի «թղթով» ամեն ինչ կարգին լինի, իբր չի գերազանցվում առավելագույն չափը։ Ընդ որում, սրան նպաստում է նաև այն, որ արտաքուստ գերիշող դիրքը բացառելու պատրվակով, միևնույն գործարարը ձևական ստեղծում է հարյուրավոր՝ իբր միմյանց հետ որևէ կապ չունեցող ընկերություններ…
Գևորգ Դանիելյանի էջից:
Ընտրական բարեփոխումները անիմաստ աչքակապություն է (իսկ այս փուլում նաև ընտրական գործընթացը ձգձգելու լրացուցիչ պատրվակ),…
Posted by Gevorg Danielyan on Thursday, March 25, 2021