
Ռուսերենն Արցախում պաշտոնական լեզի կարգավիճակ է ստացել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, ով նաև նախագծի համահիմնադիր էր:
«Որոշումն այսօր ընդունվեց ԱԺ-ում: Նիստին 31 պատգամավոր էր ներկա, երկուսը չեն քվեարկել, երկուսը ձեռնպահ են քվեարկել, իսկ 27 պատգամավոր կողմ է քվեարկել: Քվեարկությանը չմասնակցող պատգամավորներից մեկն Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր է, որը նախկինում նախագծի համահիմնադիր էր, և՛ համահիմնադիր լինելուց է հրաժարվել, և՛ չի քվեարկել: Չքվեարկած մյուս պատգամավորը «Արցախի ժողովրդավար կուսակցությունից» է, նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» երկու պատգամավոր ձեռնպահ է քվեարկել»,- մանրամասնեց նա: