Մկրտիչ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից.
«Քաղաքագետ Եկատերինա Շուլմանն ասում ա․
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաները բացել են համընդհանուր թափանցիկության դարաշրջանը։
Ինֆորմացիան հասանելի է այնքան մեծ ծավալով, որ նախկինում երբեք չի եղել ու բոլորն էլ կարող են հասկանալ «թե ինչ է եղել իրականում», բայց դա այնքան էլ պետք չէ բոլորին․ մարդիկ փնտրում են ոչ թե ճիշտ փաստեր, այլ ճիշտ էմոցիաներ։ Նրանք ցանկանում են միավորվել «մենք միևնույն ձևով ենք զգում» սկզբունքով։ Նման էմոցիոնալ համախմբվածությունը մարդկանց տանում ա դեպի պոպուլիստ քաղաքական գործիչները։
Նման քաղաքական միավորները գործնականում անխոցելի են փաստերի խեղաթյուրման մեղադրանքներում, քանի որ նրանց լսարանի համար դա բացարձակ կարևոր չէ։ Նման գործիչների լսարանը ոչ թե սպասում է ճշգրիտ փաստեր լսել, այլ սպասում է տեսնել ու զգալ նույն այն էմոցիաները, որոնք ինքն է զգում։»
Ինչու չի ստացվում հասնել օբյեկտիվության
Էսօր մարդիկ ինֆորմացիան հիմնականում ստանում են սոցիալական ցանցերում։ Իսկ սոցիալական ցանցերը (հատկապես Հայաստանում ինֆո ռեսուրս հանդիսացող ֆեյսբուքն ու յութուբը) ինֆորմացիան գեներացնում են ըստ կոնկրետ օգտատիրոջ նախասիրությունների։ Ըստ նախասիրությունների էլ ստեղծվում ա ինֆորմացիոն վակում, որտեղ այլ տեսակետների մասին էպիզոդներ չեն հայտնվում։ Նման իրավիճակը մարդուն փակում ա իր աշխարհում, այդ պատից օբյեկտիվ իրականությունը շատ դժվար ա ներս մտնում։
Իսկ եթե ինֆորմացիան կարողանում է այդ պատից մտնել, մարդու մոտ խիստ դիսկոմֆորտ է առաջացնում, ինչն էլ պատճառ է դառնում, որ առաջին իսկ արձագանքը լինի՝ դավադրություն է ու խաբեություն։
Նենց որ, ՀՀ ընդդիմություն կամ ընդդիմություններ, կարողացեք նախ հաղթել Perfect TV–ներին, հետո նոր գնացեք արտահերթի»:
Քաղաքագետ Եկատերինա Շուլմանն ասում ա․
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաները բացել են համընդհանուր թափանցիկության դարաշրջանը։…
Posted by Mkrtich Khachatryan on Wednesday, March 24, 2021