Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը, ով կառավարության մի քենքից ինչ-որ տեղ գնալու համար իրեն շրջապատում է ՊՊԾ գնդի ոստիկաններով, այսօր որոշում է ընդունել վերը նշված գնդում ծառայող 2-5 տարվա զինծառայության ստաժով ոստիկանության լեյտենանտների աշխատավարձները 198 հազար դրամից հասցնել մինչև 402 հազար դրամի… Իսկ շարային կրտսեր տեսուչների 190 հազար դրամ աշխատավարձը կդառնա 320 հազար դրամ…
Իր անվտանգությունն ապահովող և նրան ծառայող ոստիկանների աշխատավարձները դավաճան Նիկոլը մեր հաշվին բարձրացնում է երկու անգամ…
Բայց այլ ոլորտների մասնագետների աշխատավարձները կա՛մ բարձրացվում են աննաշան՝ որպես թուլափայ, կա՛մ էլ ընդհանրապես չեն բարձրացվում…
Ի դեպ, բարձրացվել են ոչ թե ոստիկանությունում ծառայողների բոլորի աշխատավարձները, այլ միայն իր անվտանգությունն ապահովող ՊՊԾ-ում աշխատողներինը…
Հ.Գ. Ազգադավ Նիկոլն իր սեփական շահերն ու հետաքրքրություններն առաջ տանելու համարա պետական բյուջեն դարձրել է սեփական քսակ՝ բոլորին գնում է մեր հարկերից գոյացած գումարներով…
Պետբյուջեի գումարներով գնում է մարտի 1-ի զոհերի հարազատներին, որոնց փոխհատուցում պետք է տար ոչ թե պետությունը, այլ դատարանի կողմից մեղավոր ճանաչվածները, հիմա էլ իրեն հլու հնազանդ ծառայող ոստիկանների աշխատավարձներն է կրկնակի բարձրացնում…»:
Դավաճան Նիկոլն իրեն սպասարկող ոստիկանների աշխատավարձը մեր հաշվին 198 հազարից հասցրել է 402 հազար դրամի
Հայաստանի…
Posted by Gagik Hambaryan on Thursday, March 25, 2021