Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից.
«Ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Մեխակավանի (ադրբ․՝ Ջաբարայիլ) Սբ․ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը բարբարոսությունը պետական մակարդակի հասցրած ադրբեջանցի բաշիբոզուկների կողմից, ցավալիորեն խորհրդանշում է, որ հայության բնակության գոտիների հետ զուգահեռ, կրճատվել է նաև Մերձավոր Արևելքի հնագույն կրոններից՝ քրիստոնեության տարածման արեալը։
Պատկերավոր ասած՝ սուրբ Մարիամ Աստվածածնի հովանին Արաքսի ափերի հյուսիս-արևելքում հայության դուրս մղումից ի վեր այլևս չի տարածվում, մինչդեռ միջազգային և տարբեր ազդեցիկ երկրների քրիստոնեական կառույցների հետ լոբբիստական աշխատանքներ տանող պետական որևէ կառույց Հայաստանում, ըստ էության, գոյություն չունի, քանզի մեզանում դեռևս օրակարգ թելադրողների համար շատ ավելի «կարևոր» է փետրվարը 29 օր է ունեցել, թե՝ 28 անիմաստ խոսույթը։
#չՀայաստանը»
Ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Մեխակավանի (ադրբ․՝ Ջաբարայիլ) Սբ․ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը…
Posted by Vardan Voskanyan on Friday, March 26, 2021