«Արևմտյան գործընկերների նախազգուշացումը Ադրբեջանին». Լևոն Մնացականյան
Advertisement 1000 x 90

«Արևմտյան գործընկերների նախազգուշացումը Ադրբեջանին». Լևոն Մնացականյան

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.

«Արցախյան վերջին պատերազմի ընթացքում կրկին ականատես եղանք արևմտյան կառույցների՝ երկակի ստանդարտներով առաջնորդվելու դառը իրականության հետ։

Միջազգային «խաղաղասեր» հանրությունը, տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը խարխլելու միտումով, վերջին պատերազմի ընթացքում լռելյայն հետևում էր թուրք-ադրբեջանական տանդեմի կոմից ահաբեկչական խմբերի ներգրավման և արգելված զինատեսակներից խաղաղ բնակչության նկատամամբ կատարված հանցագործությունների փաստերին։

Տարածաշրջանում գլոբալիստական ուժերի արբիտր հանդիսացող Թուրքիան և Ադրբեջանը Արցախում «ազատ գործելու» համար քարտ-բլանշ էին ստացել արևմտյան գործընկերներից։

Պատերազմի 44 օրերին ռազմական հանցագործությունները «չնկատած» արևմուտքը երեկ հանկարծ մեծ աղմուկ բարձրացրեց Ջրականում (Ջաբրայիլ) հայկական եկեղեցու հիմնահատակ քանդման փաստի հետ կապված՝ կատարվածը որակելով վանդալիզմ։

Արևմտյան քաղաքականության «խոսափող» հանդիսացող միջազգային մամուլն ամենևին էլ մարդասիրությունից ելնելով չարձագանքեց կատարվածին։

Ըստ ամենայնի, տարածաշրջանում սպասվող փոփոխություններին ընդառաջ, նախազգուշացնում է Ադրբեջանին՝ վերջինիս կողմից ռուսական շահերի սպասարկումը բացառելու նպատակով։

Ջաբրայիլով այդքան զմայլված անգլո-սաքսերի դեսպանին հավանաբար մտահոգել է ռուս-ադրբեջանական հնարավոր մերձեցման հնարավորությունը և վերոնշյալ դեպքի արձանագրումը որպես քաղաքական մահակ օգտագործելով՝ արևմուտքը հորդորում է Ադրբեջանին պահպանել լոյալությունը։

Հ.Գ. Ադրբեջանում ռուս-արևմտյան շահերի բախումից կարող է օգտվել հայկական կողմը՝ թշնամու կողմից օկուպացված տարածքները Արցախի կազմ վերադարձնելով»։

Ռուս-արևմտյան կանխատեսելի բախումը Ադրբեջանում…

Posted by Levon Mnatsakanyan on Friday, March 26, 2021



Նման նյութեր