Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան էջից.
«Ազգապաշտ ու Հայրենապաշտ երիտասարդի կոչը…
Ցավոք ազգովի կույր ենք,խուլ ենք և համր…
«Ասել եմ և ասում եմ կրկին։
Մի քանի ամիս,կամ գուցե տարի, ամեն անցնող և հաջորդ ակնթարթից հետո ձեր ֆեյսբուքյան էջերն ու պատերը նորից ողողվելու են նահատակված ձեր որդիների,ամուսինների և եղբայրների լուսանկարներով։ Ամեն պատերազմից հետո սաստկացած խրախճանքին տրվող մեր ժողովուրդը նորից վախվորած և աղերսական հայացքներով պիտի արագորեն թերթի ֆեյսբուքյան լուրերը։
Հայաստան աշխարհը և հային աշխարհից ջնջելու պատրաստված բոլոր ծրագրերը ամեն օր սկսում են ավելի գործնական և տեսանելի դառնալ։
Թշնամին նորից զինվում է և պատրաստվում կոտորել մեզ։
Երկրի ներսում, և թե երկրից դուրս, ամեն հնարավոր տարբերակներով հային շեղում են հավատարիմ մնալ և մշտապես սնուցել իր խաղաղությունն ու անդորրը պահպանող բանակը, այսինքն՝ իրենց որդիներին, եղբայրներին և ամուսիններին։
Իշխանությունների բազմաթիվ բացթողումների արդյունքում մարդիկ դարձել են ընչաքաղց, անհատապես, հնարավոր ամեն կերպ, հարստանալու մոլուցք է ձևավորվել մեր մեջ։ Սեփական երկրի շահը գերագնահատելու և համահայակական մտածողությունը գրանցվել է «Կարմիր գրքում», առաջ է բերվել չարչիական մտածողությունը։
Օրակարգից դուրս է թողնվում ամենակարևոր հարցերը, այն են.
ա) տեսակի լինելիության երաշխավորը՝ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ,
բ) ֆիզիկական գոյությունը հովանավորողը՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ և այս երկուսին սնուցող ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ։
Թշնամու լարված և մարտի պատրաստ հրացանների փողերի առաջ կանգնած զինվորի հետևում՝ փաբերում և սրճարաններում, «ոչ ազգ, ոչ բանակ, ոչ պետություն» բարբառող «առաջադիմականները» անմնացորդ զվարճանքի պահերին, տաք և ապահով, ձեր որդիներին, եղբայրներին ու քույրերին դարձնում են իրենց մտածողության և բարքերի կրողը։
Վերացման վտանգը հասել է պետության սահմաններին։
Կարճելով միտքս առաջարկում եմ՝ սիրել և պաշտել ձեր սեփական ժողովրդին, այդ ժողովրդին ազատ ապրելու և արարելու հնարավորություն տվող պետությանը և նրան գոյություն ունենալու իրավունք ընձեռող բանակը։
Քարոզեք ձեր որդիներին և եղբայներին, քույրերին և բոլորին, լինել մարդասեր և մշակույթասեր, զինել բանակը և պատրաստ լինել չփախչելու, հարկ եղած դեպքում կռվելու և պաշտպանելու ձեր հայրենիքը։
Վերջապես ազգովի սատար լինենք մեր այն առաջնորդներին, այն հրամանատարներին, որոնց սեփական շահը մեր ամբողջական հայրենիքի շահն է։Եվ խոնարհումս նրանց, ովքեր տքնաբար աշխատում են իրենց պետության և ժողովրդի համար (ոլորտը կապ
չունի):
Տարածի՛ր,եթե համաձայն ես:Էդքանը»:
Հարություն Համբարչյան
25.03.2019 թ.
Ազգապաշտ ու Հայրենապաշտ երիտասարդի կոչը…
Ցավոք ազգովի կույր ենք,խուլ ենք և համր…«Ասել եմ և ասում եմ կրկին։
Մի քանի…Posted by Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян on Friday, March 26, 2021