Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից.
«Դավաճանի կնոջ՝ զոհվածների ընտանիքին տարած ամեն մի ծաղկեփունջը մի սաղավարտի արժեք ունի, որի լինելու պարագայում՝ հարյուրավոր կյանքեր կփրկվեին:
«Սաղավարտ». այս բառն իմ մոտ ասոցացվում է կյանքի հետ, և այդ բառերը պատերազմի օրերին խիստ փոխկապակցված էին։ Սաղավարտից էր կախված իմ հարազատների կյանքը, իմ ընկերներից շատերի կյանքը և շատ-շատ զոհված հերոսների կյանքը, ում ընտանիքներին այցելելիս՝ իրենց ծնողներն են դա բարձրաձայնում.(«որ ունենար չէր զոհվի» արտահայտությունն ամենաշատ կրկնվողն է)։
Պաշտոնական դիրքով պայմանավորված անհավասարությունն այսօր կյանքի գին արժեցող գործոն է։ Ժողովրդավարությունը երբեք այսքան բռնաբարված չի եղել. իշխանավորների և ժողովրդի անհավասարությունը երբեք այսքան ընդգծված և շոշափելի չի եղել (Խոսքս ժողովրդավարության թատերական ներկայացման մասին չէ,որ Աշոտիկին զինվորական համազգեստ հագցնելով՝ ազդես զինվոր ունեցող ծնողի հոգեբանություն վրա՝ կիրառելով «ես Ձեզանից մեկն եմ» հոգեբանական հնարքը): Առաջնագծում կռվող տղաները, չունենալով սաղավարտ, չունեցան նաև կյանք, իսկ հրապարակում գոռալով ժողովուրդին մանիպուլյացնող և ասֆալտին պառկելով իշխանությունը զավթածների համար՝ սաղավարտը հասանելի էր։ Կարևոր չէ , որ դա իրենց պետք չէր և այն կրելու անհրաժեշտություն չկար, կարևորը՝ հերթական շոուն ապահովվել էր, և կապ չունի՝ քանի զինվորի կյանքի գնով»։
Դավաճանի կնոջ՝ զոհվածների ընտանիքին տարած ամեն մի ծաղկեփունջը մի սաղավարտի արժեք ունի, որի լինելու պարագայում՝…
Posted by Վահագն Վարագյան on Friday, March 26, 2021