Աիդա Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից.
«Թե բա հակազդել…
44-օրյա պատերազմի ընթացքում խաբեությանն ու ապատեղեկատվությանը մասնակցածները ադրբեջանական քարոզի դեմ պայքարում են ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ տիրույթում… հասկանու՞մ եք աբսուրդի մակարդակը:
Հովհաննես Մովսիսյանի ղեկավարած Հ1-ը ո՞նց է կարողանալու պայքարել ապատեղեկատվության դեմ, երբ վերջինիս կողմից հիմնահատակ զրոյացվեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, դրա ողջ ռեսուրսը, որը հենց կոչված էր պայքարելու հակահայկական լոբբիի դեմ: ՊՈԱԿ-ը սարքել էր ֆեյքերի ֆաբրիկա, մի բան էլ՝ վերջին 3 տարիների ընթացքում ՊՈԱԿ-ն ամբողջությամբ հրաժարվել էր ադրբեջանաթուրքական քարոզի դեմ պայքարելուց՝ համարելով դա ոչ առաջնահերթ:
Ամբողջ պատերազմի ընթացքում միջազգային գործընկերների հետ աշխատել չկարողացան, հիմա էլ որոշել են ադրբեջանական տիրույթում հայկականություն քարոզել:
Այստեղ ես այլ միտումներ եմ տեսնում. որևէ երկրի մշակույթը առօրյա բերելու առաջին և ամենաարդյունավետ պայմանը լեզուն է: Հ1-ի մակարդակով ադրբեջանաթուրքական մշակույթը մեզ համար սարքելու են նորմալ և ընկալելի երևույթ: Մի քանի օր առաջ էր՝ տմարդ Նիկոլը հայտարարեց, որ պետք է թշնամանքը մոռանանք: Հ1-ի արածը Նիկոլի ասածի գործնական դրսևորման սկզբնական փուլն է:
Հ.Գ. Չզարմանաք, որ մի օր էլ Հ1-ը Մեհրիբանի ծննդյան օրը շնորհավորի»:
Թե բա հակազդել…
44-օրյա պատերազմի ընթացքում խաբեությանն ու ապատեղեկատվությանը մասնակցածները ադրբեջանական քարոզի դեմ…
Posted by Aida Stepanyan on Saturday, March 27, 2021