Ասկերանի շրջանում «Սմերչից» արձակված արկեր ու անծանոթ զինատեսակներ են հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Ասկերանի շրջանում «Սմերչից» արձակված արկեր ու անծանոթ զինատեսակներ են հայտնաբերվել

Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ծառայությունը հորդորում է չանհանգստանալ պայթյունների ձայներ լսելու դեպքում:

Միաժամանակ խնդրում է` ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում, եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Read more: https://armeniasputnik.am/karabah/20210327/26951727/askerani-shrjanum-smerchic-ardzakvats-rumber-antsanot-zinatesakner-en-haytnabervel.html