Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից.
«Ի դեպ, մոռացա ասեմ։ Երկու օր առաջ հայկական լրատվականները գրեցին, իբր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել է Պուտինին։ Սա ԱԽՔ խոսքերի սխալ մեկնաբանություն է. նա չի հերքել Պուտինին։ Նա ընդամենը ասել է, որ «Պատերազմը չի դադարել ոչ թե մեր որոշումների պատճառով, այլ, որ դրան ինտենսիվ մասնակցություն ունի Թուրքիան, Ադրբեջանը, տեռորիստների խումբը»։ Սա բառացի մեջբերում է, և այն ոչ թե ՌԴ նախագահի խոսքերի հերքում է, այլ պարզ ինքնախոստովանություն։ Մարդն ասում է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու տեռորիստներն են ազդել իրենց որոշումների վրա։ Նորությու՞ն էր։ Իհարկե ոչ։
Ճիշտ հակառակը՝ կարծում եմ հիմա Պուտինին էլ արդեն պարզ կլինի, թե ինչու է Փաշինյանը մերժել պատերազմը կանգնեցնելու իր առաջարկը»։
Ի դեպ, մոռացա ասեմ։ Երկու օր առաջ հայկական լրատվականները գրեցին, իբր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել է Պուտինին։ Սա…
Posted by Հրանտ Մելիք-Շահնազարյան on Saturday, March 27, 2021
>