Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.
«Ամիսներ, գուցե արդեն մեկ տարի առաջ, երբ համացանցում հայտնվեցին Ն.Փ-ի՝ (Չմարդու) ուղերձի նկարահանման նախապատրաստական կադրերը, որ կառավարության համապատասխան ծառայության անփույթ աշխատանքի պատճառով հայտնվել էին համացանցում, «Հայկական Ժամանակ» մանիպուլիատորը գրեց, որ այդ կադրերը ես եմ տարածել: Դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ ես «Արմդեյլիի» հարցմանը՝ թե որքանո՞վ է մեղավոր Հանրայինի տնօրենը տեսանյութի արտահոսի պատճառով, ընդամենը պարզաբանել էի, որ նա՝ Մարգարիտա Գրիգորյանը այս հարցում մեղավոր չէ և դրա համար ինքը պատասխանատվություն չպետք է կրի: Հետևաբար պարզաբանման մեջ նաև նշել էի հնարավոր մեղավորների շրջանակը, որը դուր չէր եկել «ՀԺ»-ի տիրոջը և հաջորդ օրը թերթի առաջին էջում դրել էին իմ լուսանկարը ինձ մեղադրելով այդ կադրերը համացանցի օգտատերերին հասցնելու համար: Նույն օրը, ներկայումս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ ,նախկին ԱԺ պատգամավոր, իմ նախկին ընկեր Վահագն Թեւոսյանի կինը՝ Լուսինե Բարսեղյանը, որ հիմա, (եթե չեմ սխալվում) Հանրայինի «լուրերի» տնօրենն է, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր իմ լուսանկարը և գրել, «նա է տարածել այդ կադրերը, Մարգարիտա Գրգորյանի ոխերիմ թշնամին: Հիմա այդ հարցին չեմ անդրադառնա, կգա ժամանակը կասեմ, ո՞վ էր տարածել, ինչո՞ւ և ինչ նպատակով: Համենայնդեպս, թե տարածողը և թե վայնասուն դնողները շահ ունեին և իրենց շատ մոտ կանգնած շրջանակներից էին: Ես գիտեմ ովքեր են, այդ մասին կխոսենք երբ ժամանակը գա: Բնականաբար ես դատարան չդիմեցի, գրել եմ՝ դա իմը չէ, բայց այսօր, երբ ողջ համացանցը ողողված է Հանրայինի ադրբեջանական լուրերի էջի սքրինով և մեղադրանքներով , ուզում եմ ասել, որ որոշումը ճիշտ է: Այդ էջը անհրաժեշտ է և շատ կարևոր, բայց մի պայմանով՝ եթե բովանդակությունը ի նպաստ Հայաստանի է : Նայելով էջի ձևավորումը չեմ կարող չփաստել, որ կատարումը սխալ է: Նախ, կարծում եմ ամենևին կարիք չկար էջում LURER-ի փոխարեն գրել XABAR և հատկապես անհասկանալի է ադրբեջանի դրոեշի առկայությունը: Հուսով եմ չեն մտածել այս մասին և կշտկեն, բայց կրկնում եմ, գաղափարը ճիշտ է, անհրաժեշտ է այդ լեզվով լուրեր մատուցելը: Այլ հարց է, լինելով ֆրանկաֆոն երկիր, ինչու են հրաժարվել, ֆրանսերեն էջից, որը կար և գործում էր:
Ինչ որ է, հուսով եմ այս գրառումից հետո եթե ադրբեջանցի հաքերները կոտրեն Հանրայինի լուրերի էջը, «Հայկական ժամանակը» չի գրի , որ դրա հեղինակը ես եմ, իսկ
Lusine Barseghyan -ը իմ լուսանկարը չի դնի իր էջում և չի մեղադրի ինձ Հանրայինի ոխերիմ թշնամի լինելու մեջ, հատկապես, երբ ինձ բարցարձակ չի հետաքրքրել և չի հետաքրքրում այդ կառույցում տեղի ունեցող ներքին խմորումները»:
Ամիսներ, գուցե արդեն մեկ տարի առաջ, երբ համացանցում հայտնվեցին Ն.Փ-ի՝ (Չմարդու) ուղերձի նկարահանման նախապատրաստական…
Posted by Հար Հարությունյան on Saturday, March 27, 2021