Կարելի՞ է արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստել հղի եւ կերակրող կանանց
Advertisement 1000 x 90

Կարելի՞ է արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստել հղի եւ կերակրող կանանց

Երկրների մեծամասնությունում, որտեղ կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ են իրականացվում, պատվաստվում են նաեւ հղի եւ կերակրող կանանց:

Medportal ru-ի հաղորդմամբ՝ հետազոտությանը մասնակցել են 131 կանայք, ովքեր պատվաստվել են Pfizer/BioNTech-ի կամ Moderna-ի պատվաստանյութերով դեկտեմբերից մինչեւ մարտ ընկած ժամանակահատվածում: Մասնակիցներից 84-ը հղի են եղել, 31-ը կերակրել է կրքծով, եւս 16-ն ընդգրկվել է վերահսկիչ խմբում եւ հղի չի եղել:

Արդյունքները ցույց են տվել, որ հակամարմինների մակարդակը, որոնք արտադրվել են հղիների եւ կերակրող կանանց մոտ պատվաստումից հետո, համեմատելի է վերահսկիչ խմբում ընդգրկված  կանանց ցուցանիշների  հետ: Միեւնույն ժամանակ, պատվաստումից հետո հակամարմինների տիտրը «զարմանալիորեն բարձր» է եղել, քան կորոնավիրուսից ապաքինվելուց հետո:

Հակամարմինների այդ տեսակը կարող է ավելի արդյունավետ փոխանցվել նորածիններին:

Ինչ վերաբերում է կողմնակի էֆեկտներին, գիտնականներն ավելի շատ արձագանքներ չեն հայտնաբերել հղի եւ կրծքով կերակրող մասնակիցների մոտ, քան ընդհանուր առմամբ բնակչության շրջանում: Բացի այդ, նրանց մոտ պատվաստումից հետո ավելի ծանր ախտանիշներ չեն եղել, քան այլ պացիենտների մոտ:

med.news.am