Թվում է, որ սմարթֆոնների ցանկացած խոշոր արտադրող վաղ թե ուշ մտածում է ավտոմեքենա պատրաստելու մասին:
Xiaomi-ի գործադիր տնօրեն Լեյ Յունին մոտ կանգնած աղբյուրից տեղեկություններ կան, որ ընկերությունը սկսել է սեփական մեքենան մշակել: Ինչպես մյուս տեխնոլոգիական ընկերությունների դեպքում, այն կլինի էլեկտրական մեքենա:
Ընկերության փոխնախագահ Վան Չուանը պատասխանատու է Xiaomi մեքենայի զարգացման համար: Նա կանգնած էր ապրանքանիշի ակունքներում և, օրինակ, զրոյից գործարկեց հեռուստատեսային բաժին, որը դարձավ ընկերության հիմնական ուղղություններից մեկը:
Սեփական մեքենան զարգացնելը կարող է տարիներ տևել, ուստի հավանականությունը մեծ է, որ Xiaomi-ն զրոյից չի իրականացնում այս նախագիծը: Ընկերությունը կարող է գտնել իր գործընկերոջը և ստեղծել մեքենա` հիմնվելով մեկ այլ արտադրողի մեկ այլ մոդելի վրա, որը վերջին տարիներին շատ տարբերակներով է հայտնվել Չինաստանում:
Նմանապես, Huawei-ն իր սարքերի էկոհամակարգն ընդլայնելու համար մշակում է տրանսպորտային համակարգեր և մեքենաների խելացի էկրաններ: Ընկերությունն ինքնին չի արտադրում մեքենաներ:
Դրանից առաջ չինական LeEco ընկերությունը ցանկանում էր թողարկել իր էլեկտրական մեքենան։
Սիրարփի Աղաբաբյան