Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից.
«Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ անցած տարի փետրվարը 1 օր ավելի ուներ, թե չէ այս տարվա տնտեսական ցուցանիշներով կգերազանցեինք:
Թվաբանությունը հավանաբար անմատչելի է մեր կառավարիչների համար: Այլապես նրանք կկարողանային հաշվել, որ 2020 նահանջ տարում ունեցել ենք 19 աշխատանքային օր, իսկ այս՝ ոչ նահանջ 2021-ի փետրվարին աշխատանքային օրերի քանակը 20 է:
Նախարարի հայտարարությունը ոչ աշխատանքային (պարզ օրացույցային) օրերով բացատրելու փորձ մտածողներին հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին առևտրի ծավալը անցած տարվա փետրվարի համեմատ կրճատվելն է 7.8 %, իսկ ծառայությունների ծավալը (առանց առևտրի) կրճատվել է 12.2%:
Այ այսպես էլ կառավարում են երկիրը առանց սեփական իսկ տվյալներին տեղեկանալու»:
Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ անցած տարի փետրվարը 1 օր ավելի ուներ, թե չէ այս տարվա տնտեսական ցուցանիշներով…
Posted by Ara Galoyan on Sunday, March 28, 2021