Կորոնավիրուսով վարակվելու 424 դեպք մեկ օրում
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսով վարակվելու 424 դեպք մեկ օրում

Հայաստանում մարտի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 424 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 190741 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 842817 վերջին մեկ օրում` 3978 նոր թեստավորում:Փաստացի այս պահին բուժվում է 14287 պացիենտ. մեկ օրում նվազել է 179-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 172096 անձ` վերջին մեկ օրում 590 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3476 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 882 է: