Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«Իրանը և Չինաստանը 25-ամյա համապարփակ գործակցության ռազմավարական նշանակության պայմանագիրը և ամենատարբեր ոլորտներում 400 միլիարդ դոլարից ավել ներդրումներ անելու ծրագիրը, կարելի է ասել, ի չիք է դարձնում ԱՄՆ «առավելագույն ճնշման» և Իրանին տնտեսական առումով, հետևաբար նաև քաղաքական առումով պատին սեղմելու քաղաքականությունը։
Ըստ այդմ, առաջիկայում միջուկային համաձայնագրում և ԱՄՆ հետ կապված մնացած հարաբերություններում ԻԻՀ կողմից հնարավոր է լինի հռետորաբանության կտրուկ կոշտացում, որի մեկնարկն ու ուղղությունը այաթոլլահ Ալի Խամենեիի՝ «Այո՛, 2015 և 2017թթ․ համեմատ իրավիճակն, անշուշտ, փոխվել է, սակայն ոչ թե հօգուտ ԱՄՆ, այլ՝ Իրանի: 2015թ․ համեմատ Իրանը շատ ավելի ուժեղ է դարձել: Ուստի, եթե միջուկային համաձայնագիրը պետք է փոխվի, ուրեմն պետք է փոխվի հօգուտ Իրանի» խոսքերով արդեն կարելի է տրված համարել»։
Իրան և Չինաստանը 25-ամյա համապարփակ գործակցության ռազմավարական նշանակության պայմանագիրը և ամենատարբեր ոլորտներում 400…
Posted by Aharon Vardanian on Monday, March 29, 2021