Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար Կարեն Առստամյանը դատի է տվել ՀՀ նախագահին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցվորը պահանջը վերաբերում է իրեն՝ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին 2020թ. նոյեմբերի 8-ի հրամանագիրը վերջինիս տրամադրելուն;
Հայցադիմումը դատարան մուտք է եղել 2021թ մարտի 24-ին և նույն օրը մակագրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին; Այս պահին դեռևս չկա տեղեկություն առ այն, թե արդյոք դատարանը վարույթ ընդունել է հայցադիմումը, թե ոչ;
Հատկանշական է, որ Առստամյանն ազատվել է պաշտոնից 44-օրյա Արցախյան պատերազմի վերջին օրերին՝ կապիտուլյացիայից ընդամենը երկու օր առաջ, սակայն այդ տեղեկությունը մեծ աղմուկ չի բարձրացրել, իսկ մինչ այդ՝պատերազմի ընթացքում «Մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ եւ անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Առստամյանը Արցախի ՊԲ-ի կողմից ներկայացվել էր Մարտական «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի։
Նշենք, որ Առստամյանի վերաբերյալ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է քննվում, որի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը; Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ըստ մեղադրանքի՝ Առստամյանը, 1.10.2020թ․ պաշտպանության բանակի հրամանատարի գաղտնի հրամանի համաձայն պարտավոր լինելով նույն օրը Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի թվով 72 զինծառայողներին, ցուցաբերել է իշխանության անգործություն․ անձամբ չի դիմավորել, ինչպես նաև չի կազմակերպել անձնակազմի դիմավորումը և հետագա մարտական խնդրի առաջադրումը, ինչի հետևանքով անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով նշված օրը՝ կեսօրին, հայտնվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան: