ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
«Նիկոլը խեղդող է, բայց ոչ՝ գելխեղդ…
Բոլոր մարդիկ էլ ինչ-որ բան խեղդելու ունակություն ունեն…
Մեկը խեղդում է առաջին սերը, մյուսը՝ կիրքը, մի երրորդն էլ խեղդում է իր զոքանչին…
Խեղդելու ունակ է նաև Նիկոլը, բայց նա գելխեղդ չէ…
Նա խեղդում է երկրում ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքական այլախոհությունը, զինվորի երազանքները և, իհարկե՝ Հայի ու Հայաստանի ապագան…
Բայց, միևնույնն է, ինքը գելխեղդ չէ…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=450586846162742&id=100036342911070