Ամբողջ ինտերնետը ողողված է մեր համալսարանների շենքերի ծաղրանկարներով… քանի որ մի “պայծառ” ուղեղ միտք էր երկնել` թե բա վաճառենք համալսարանների շենքերը ու քաղաքից դուրս ակադեմիական նոր քաղաք սարքենք։
Թողնենք մի կողմ այն փաստը, որ դեռ ձեր մոտ միայն քանդելն է լավ ստացվում, բայց ուղղակի հետաքրքիր էր, ոնց եք էլի էդ մտքին եկել…
Այո, մեղավորը մենք ենք, երբ թերուս անգետին ընտրեցինք ղեկավար, ով օգտվելով նախկին ռեժիմի ապօրինությունների հետեւանքով ժողովրդի մոտ առաջացած ցասումից, խաղաց մարդկանց ամենանուրբ զգացմունքների վրա, սոսնձվեց իշխանական աթոռին եւ սկսեց զոռ տալ իր մանկական պաթոլոգիկ երազներին։
Մենք ենք մեղավոր, որ հավատացինք ձեզ։ Մեղավորը մենք ենք, որ հանդուրժեցինք շուրջբոլորը հավաքված տգետներին, ովքեր օգտվելով իրավիճակից սկսեցին պաշտոնների աճուրդներ կազմակերպել եւ շարունակել թալանի լավագույն ավանդույթները` ավելի փնթի ձեւով։
Մենք ենք մեղավոր, որ այդքանից հետո դուք դեռ ռիսկ եք անում հանրային ելույթ ունենալ ու մտքեր արտասանել` թեկուզ եւ հազարավոր ոստիկաններով շրջապատված։
Մենք ենք մեղավոր, որ դուք դեռ կարողանում եք գնալ գյուղերում ազնիվ ու օրվա հացով ապրող գյուղացուն կրկին խաբել։
Այո, մենք ենք մեղավոր եւ մենք մեր այդ սխալը կուղղենք! Քիչ մնաց, պինդ կացեք!
Գալու է Հայաստանը, որտեղ կմերժվի անարդարությունն ու թալանը, տգիտությունն ու զոռբայությունը, սուտն ու ատելությունը, նենգությունն ու չարությունը։
Եվ այդ Հայաստանը գալու է։
Եվ այդ Հայաստանը մենք բոլորս ենք կառուցելու!
Գևորգ Թամամյանի էջից:
Ամբողջ ինտերնետը ողողված է մեր համալսարանների շենքերի ծաղրանկարներով… քանի որ մի “պայծառ” ուղեղ միտք էր երկնել` թե բա…
Posted by Геворг Тамамян on Tuesday, March 30, 2021