«Ինչո՞վ է զբաղվում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ինքնապարգևատրում ստանալուց բացի…». Վանո Կարապետյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ինչո՞վ է զբաղվում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ինքնապարգևատրում ստանալուց բացի…». Վանո Կարապետյան

Վանո Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը

Փաստորեն Գեղարքունիքի մարզպետը ունի.

3 (երեք) տեղակալ, իսկ ամեն մարզպետի տեղակալ իր հերթին ունի իր տեղակալի օգնականը։

2 (երկու) օգնական։

2 (երկու) խորհրդական։

Հիշեցնեմ նաև, որ այս ապիկար «Հեղափոխական» իշխանությունը, իշխանության գալուց անմիջապես հետո, խոսում էր ուռճացված պետական կառավարման համակարգի օպտիմալացման անհրաժեշտության և ծախսերի նպատակայնության բարձրացման մասին…

Մոտ 3 (երեք) տարի է անցել որևէ փոփոխություն չկա, ինչո՞ւ…

Ինչո՞վ է զբաղվում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ինքնապարգևատրում ստանալուց բացի…

Սիրելի՛ հայրենակիցներ, առաջիկա օրերին փաստական հիմնավորումներով՝ համակողմանի անդրադարձ եմ կատարելու, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ավտոպարկի վրա ծախսվող միլիոնավոր դրամների նպատակայնությանը…»։

http://gegharkunik.mtad.am/structure/info/215/

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը?

Փաստորեն Գեղարքունիքի մարզպետը ունի.
◾3 (երեք) տեղակալ, իսկ ամեն մարզպետի…

Posted by Վանո Կարապետյան on Tuesday, March 30, 2021