«Ըստ Նիկոլի՝ տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը մեր պատասխանատվության ոլորտում է». Աիդա Ստեփանյան
Advertisement 1000 x 90

«Ըստ Նիկոլի՝ տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը մեր պատասխանատվության ոլորտում է». Աիդա Ստեփանյան

Արշիդա Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից.

«Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ Հայաստանը ծնկի բերած, Հայաստանը Ադրբեջանին կտոր-կտոր նվիրող, Ազգային ժողովն թուրքական օմեգաներով լցրած կապիտուլյանտի համար ի՞նչը կարող է լինել տարածաշրջանի համար կայուն զարգացում, եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանի, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը հատկապես խարխլածն ինքն է: Փորձեմ նիկոլերենից թարգմանել, ինչը մոտավորապես այսպես կստացվի, «Ժողովուրդ ջան, տարածաշրջանի կայունության թիվ մեկ պատասխանատուն մենք ենք, իսկ դրա համար պետք է մոռանանք, որ Թուրքիան ժամանակին մեզ կոտորել է, որ Բայրաքթարներով մեր տղաներին է սպանել: Քանի որ թիվ մեկ պատասխանատուն ենք, պետք է ձեր տան դռները լավ փակեք, քանի որ ադրբեջանցին ազատ զբոսնելու է փողոցներով. այն ադրբեջանցին, ով էթնիկ ատելության հողի վրա քնած հայ է կացնահարել: Դե քանի որ թիվ մեկ պատասխանատուն ենք, մեր սահմաններին հայկական զորքեր պետք չեն, որ ավելորդ լարվածություն չստեղծենք և Ալիևին նեղություն չտանք»: Նիկոլը չի կարող Հայաստանի համար այլ տեսլական ունենալ»:

Ըստ Նիկոլի՝ տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը մեր պատասխանատվության ոլորտում է:

Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ…

Posted by Aida Stepanyan on Tuesday, March 30, 2021



Նման նյութեր