Վանաձորում ԱԱԾ սահմանապահ զորքերի 31-ամյա ծառայողը հոր գերեզմանին ինքնասպան է եղել․ shamshyan.com
Advertisement 1000 x 90

Վանաձորում ԱԱԾ սահմանապահ զորքերի 31-ամյա ծառայողը հոր գերեզմանին ինքնասպան է եղել․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կետրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խ-ն է, ով որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է։ Պարզվել է նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հարևանությամբ գործող «Կոնգո» գերեզմանոցից, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, «Մակարով» տեսակի ատրճանակով հոր գերեզմանի մոտ նա կրակել է իր գլխին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա նախկիում աշխատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com