Հայ-թուրքական բարեկամության մեջ հույս տեսնողները գիտակցորեն և անգիտակցորեն թշնամի են Հայկականությանը․ Արթուր Թովմասյան
Advertisement 1000 x 90

Հայ-թուրքական բարեկամության մեջ հույս տեսնողները գիտակցորեն և անգիտակցորեն թշնամի են Հայկականությանը․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանի գրառումներից.

«ԼԻՆԵ՛Լ….

Հասկանում եք չէ՞, որ ստահակ կապիտուլյանտը, Արցախը հանձնելով թուրքին, վրեժ է լուծել ՀՀ Նախագահներ Քոչարյանից և Սարգսյանից, փորձ անելով ջնջել Նախագահների լավագույն տարիները: Դրա վրեժի պակասը չզգացին նաև այնպիսի հայորդիներ ինչպիսին էին գեներալներ Մանվել Գրիգորյանը, Արշավիր Ղարամյանը, Սամվել Կարապետյանը, Լևոն Մնացականյանը, Վիտալի Բալասնյանը և այլոք: Ուստի, երբ հետ ես նայում, հասկանում ես, որ դավաճան կապիտուլյանտը պայքարում էր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ այն մարդկանց դեմ, ովքեր կյանքը չխնայելով պայքարել են թուրքի դեմ ի նպաստ Հայաստանի ու Արցախի:

Եկեք արձանագրենք մի շատ կարևոր փաստ առ այն, որ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցածը միայն հակաարցախյան չէր, ավելի ընդգրկուն էր՝ Հայկականության և այն կրողների ու պաշտպանողների դեմ էր: Հայկականության հիմնասյուներն են եղել Հայ Առաքելական Եկեղեցին, ավանդական հայկական ընտանիքը և Հայոց ազգային բանակը: Հե՛տ նայեք նախորդ երեսուն տարիներին ու տեսե՛ք, ովքեր են թիրախավորել այս ինստիտուտները՝ Հայկականության թշնամիներն ու թյուրքականության բարեկամները: Վերջիններս՝ ի դեմս ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ, Հայկականությունն ընդունել են որպես թշնամանք (թերթի՛ր «Երկրի հակառակ կողմը» գրքի էջերը) և այդ տրամաբանությամբ շարժվել առաջ, որդեգրելով թշնամու գաղափարախոսությունը՝ թյուրքականությունը:

Մեզ հաշվի են առել և մեզ հետ դաշնակցել են Հայկականության գաղափարախոսությունը կրելու և պահելու կամքի համար: Հայ-թուրքական բարեկամության մեջ հույս տեսնողները գիտակցորեն և անգիտակցորեն թշնամի են Հայկականությանը: Վերածնված Հայկականությունը, որ առաջին հերթին կհաղթի ներսի թյուրքակականությանը, իսկ դրսի թյուրքակականության դեմ պայքարի համար Հայկականությունն ունի աշխարհագրություն, որտեղ միջնաբերդ է Շուշին…

Հիշեցում. Մենք կենսաբանորեն թշնամիներ ենք թյուրքական ցեղի հետ:

Մեջբերեմ ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ,«Ցեղակրոն» Ազգային գաղափարախոսության հիմնադիր, Գարեգին ՆԺԴԵՀԻ խոսքերը. «Թուրքին մի հանցանք ներել կնշանակի երկու նորերը արտոնել: Հայությունը մի օր պիտի ների թրքության, բայց նրան ծնկի բերելուց հետո, միայն»:

Լինել-չլինելու պատմական հարցը հայ Ազգի առաջ բազմիցս է դրվել, և ամեն նման հարցի ուժերի գերլարումով պատասխանել ենք՝ ԼԻՆԵԼ…

Արդիական են ժամանակից դուրս ապրած Ամենայն Հայոց բանաստեղծի խոսքերը.

«Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»: Ազատ Ադամյան

Հ.Գ. Թուրքերի հետ բարեկամություն փնտրողները հայ Ազգի և հայկականության թշնամիներն են»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artur.tovmasyan.7355/posts/780624149510074



Նման նյութեր