Տարիել Բիշարյանն իր էջում գրում է.
«Այստեղ երեխաները պիտի մեծանան վախի մթնոլորտում։ Որ այստեղ ուղղակի գիշերը այլեւս քնելու համար չէ. արցախցին դիմում է աշխարհին». Տարիել Բիշարյան
| Դիտվել է`
«Nanar Alaverdyan-ը Շոշից դիմում է աշխարհին, բայց նախ մենք՝ հայերս, կարդանք։ Հենց այս մարդիկ են այսօր պահում մեր բզկտված հայրենիքը։ Գրում եմ բառացի։
_
Բարեւ Տարիել ջան։ Ինչպե՞ս եք։ Մենք արդեն տեղափոխվել ենք գյուղ, մեր տուն (Շոշ)։ Մի խնդրանք ունեմ, Տարիել ջան, երկար եմ մտածել գրեմ, թե չէ, վերջը որոշեցի դիմել Ձեզ։ Հիմա այստեղ իրավիճակը ընդհանուր կայուն ա, բայց մենք, մեր տունը գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա (նկատի ունի թշնամիների պոստից), ու ինչքան էլ հանգիստ են դեռ թուրք շները, բայց միեւնույն է գիշերները չի հաջողվում քնել։ հավատա անկեղծ եմ ասում իմ մոտ վախը գերակշռում ա գիտակցությանը։
Ինչքան էլ ուզում եմ ինքս ինձ համոզել, որ մեր տղերքը պոստը պահում են, որ ամուսինս տանն ա, բայց միեւնույն ա երեխաներիս համար սիրտս վախից դողում ա ուղղակի։
Հիմա Տարիել ջան, մի մեծ խնդրանք։ ես խնդրում եմ, եթե հնարավորություն ունես էս հարցի մասին խոսել ինչ որ հարթակներում, որ աշխարհը չլռի, որ աշխարհը արթնանա։ խնդրում եմ, եթե կա էդ հնարավորությունը, խոսա այդ մասին, միգուցե ինչ֊որ բան փոխվի։
Ես կցանկանայի նկարել նրանց պոստերը եւ մեր տան, մեր գյուղի հեռավորությունը եւ ուղարկել քեզ, բայց վախենում եմ։
Տարիել, խնդրում եմ, պաղատում եմ, որպես մեծ եղբայր, եթե հնարավորություն ունես աշխարհի գոնե մի մասնիկին իրազեկիր, որ այստեղ երեխաները պիտի մեծանան վախի մթնոլորտում։ Որ այստեղ ուղղակի գիշերը այլեւս քնելու համար չէ»։
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ