«Դավաճան Նիկոլի և դրան սպասարկողների հակահայ և թրքամետ հայտարարությունները բացահայտ պատերազմ են Հայաստանի և հայության դեմ»․ Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դավաճան Նիկոլի և դրան սպասարկողների հակահայ և թրքամետ հայտարարությունները բացահայտ պատերազմ են Հայաստանի և հայության դեմ»․ Գագիկ Համբարյան

Ներկայացնում ենք Գագիկ Համբարյանի լրացումն իր երեկվա գրառմանը.

›Երեկ դավաճան Նիկոլի և դրան սպասարկողների, օրինակ՝ քայլիստ երեսփոխան Հովիկի հակահայ և թրքամետ հայտարարությունները բացահայտ պատերազմ է Հայաստանի և հայության դեմ…

Կապիտուլյանտ Նիկոլը, որին Իլհամը ոչնչություն է անվանում, ծաղրում և նսեմացնում է գրեթե ամեն օր, իրեն ներկայացնում է որպես տարածաշրջանային լիդեր, որից կախված է մեր ռեգիոնի երկարատև և կայուն զարգացումը…

Իսկ երեսփոխան Հովիկի հակահայ հայտարարությունները պատահական չեն… Տարատեսակ պրիմիտիվ մտքեր արտահայտող և քայլիստների մեջ շարքային “խեղկատակի” դեր կատարող Հովիկն ասել է այն, ինչ նրան հրահանգված է եղել Նիկոլից, որն այս ձև ստուգում է հանրության կարծիքը Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ դնելոու նրա քաղաքականության վերաբերյալ…

Անկարան, Բաքուն և նրանց գործընկերները բավական երկար և ծավալուն աշխատանք են տարել՝ Հայաստանում ձևավորելով թրքամետ 5-րդ շարասյունը, բերել դրանց իշխանության և դրանց միջոցով վերջնականապես կործանել Հայաստանը՝ հայերին դարձնելով անհայրենիք և գաղթական ազգ…

Դավաճան Նիկոլի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու աեն վայրկյանը վտանգավոր է Հայաստանի և հայության համար…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/870364290475251

 

 



Նման նյութեր