Վերջին օրերին ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան երկու դեպք է գրանցվել
Advertisement 1000 x 90

Վերջին օրերին ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցի զինծառայողը խեղդվել է Արցախի լճերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Նախնական տեղեկություններով` ենթասպա Հեյդար Ռովշան օղլու Ալիևը խեղդվել է Հադրութի մոտակայքում գտնվող լճում: Եվս մեկ ադրբեջանցի զինվոր՝ Իլկին Զոհրաբովը, օրերս մահացել է Քարվաճառում։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, նա ինքնասպանություն է գործել։